Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին 

Գործադիրը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Հայաստան

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 634 մլն դրամ՝ պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների թվով 16 սուբվենցիոն ծրագրեր՝ ըստ մարզերի հետևյալ բաշխվածությամբ. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր։ «Այս համաֆինանսավորումը հաստատելու պարագայում արդեն 7 մլրդ 35 մլն դրամի համաֆինանսավորված ծրագրեր կունենանք 2026 թ. պետական բյուջեից»,-ասել է նախարարը։

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը. Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան, Ծաղկաշեն, Արագած, Քուչակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (կատարված շինարարական աշխատանքներ ընթացքի մեջ են, ասֆալտապատվել է շուրջ 2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Արարատի մարզի՝ Մասիս համայնքի Այնթապ, Արևաբույր, Ն․ Խարբերդ, Ն․ Կյուրին, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 70 %, ասֆալտապատվել է 10.2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ), Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում/նորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90 %, կառուցվել է 6,5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգ, շահառուները՝ 327 տնային տնտեսություն), Արտաշատ համայնքի Ոստան, Դվին, Այգեստան, Կանաչուտ, Նորաշեն, Բերդիկ և Վերին Արտաշատ բնակավայրերի գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 3,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 61 տնային տնտեսություն), Արմավիրի մարզի՝ Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազիֆիկացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 112 տնային տնտեսություն), Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի Հ. Մկրտչյան և Արարատյան փողոցների, Գրիբոյեդով բնակավայրի Պ. Սևակ փողոցի, Առատաշեն և Խորոնք բնակավայրերի փողոցների գազիֆիկացում (ավարտված է, կառուցվել է 1,7 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 38 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար), Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցում (ավարտական փուլ, վերակառուցվել է 220 քմ մակերեսով կենտրոնական շատրվանը), Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, վերանորոգվել է 310 քմ մակերեսով տարածք), Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95 %, կառուցվել է 2,1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 220 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 50 հա), Կոտայքի մարզի՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի փոխարինում (կատարված շինարարական աշխատանքները՝ 75%, ասֆալտապատվել է 3.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ, անցկացվել են 6,9 կմ երկարությամբ ջրահեռացման խողովակներ և կատարվել են 11,9 կմ երկարությամբ մայթերի հիմնանորոգման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ), Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի, Զովունի, Պռոշյան, Բուժական, Արագյուղ և Սարալանջ բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է 7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 1700 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 115 հա), Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի «Ծիծեռնակ» մսուր մանկապարտեզի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 350 սանի համար), Տավուշի մարզի՝ Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 50%, սալարկվել է 8122 քմ մակերեսով ճանապարհ), Իջևան բնակավայրի Մետաղագործների 1,8,9,10 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, վերանորոգվել է թվով 4 բազմաբնակարան բնակելի շենքի 12599 քմ արտաքին մակերեսը), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 10-րդ փողոցի սալապատում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է 3400 քմ մակերեսով ճանապարհ)։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերի ծավալներն էականորեն աճում են.

«Գործնականում այն ինչ արվել է նախորդ 8 տարում, հիմա համայնքներ կան, որ 2026 թվականին ներկայացնում են այդ ծավալի ծրագրեր։ Ակնհայտ է, որ սուբվենցիոն համակարգը մեր ամենահաջող նախագծերից է, որը հանրապետությունն է, ընդհանուր առմամբ, էականորեն վերափոխել և տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունն այդտեղ արտահայտվում է։ Մենք մաքսիմալ այդ ծավալները պետք է վերցնենք և դրանով շարունակենք առաջ գնալ»։

ՏԿԵ նախարարն էլ տեղեկացրել է, որ նախորդ տարի պատմական համաֆինանսավորում է տեղի ունեցել.

«Շուրջ 60 մլրդ դրամի 2025 թվականին աշխատանք ենք իրականացրել. կեսից ավելին ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Իսկ ծավալների շեշտակի աճը պատկերացնելու համար ընդամենը կասեմ, որ հիմա շուրջ 1 տասնյակի համայնքներ ունենք, որոնց ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3 միլիարդը, 4 միլիարդը. դրանք այն հայտերն են, որոնք ներկայացվում են 2026 թվականի համար»:

Անդրադառնալով, մասնավորապես՝ Իջևան համայնքում բազմաբնակարանային 4 շենքերի էներգաարդյունավետության արդիականացմանը, վարչապետը կարևորել է էներգախնայողության ծրագրերը՝ ընդգծելով, որ մարդկանց արձագանքները շատ դրական են, քանի որ գործնականում արձանագրվում է կոմունալ ծախսերի էական կրճատում։

«Պետք է գտնել այդ ծրագիրը շարունակելու ձև։ Երբ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, մասնավորապես՝ բնակարանների էներգիա արդյունավետության բարձրացումն էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է։ Պետք է մտածենք, թե միջգերատեսչական ի՞նչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովվի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերում է բոլոր փուլերին՝ արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը», -նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է իրականացնել հանրապետության բոլոր սեյսմակայուն, պանելային շենքերի համար։

Վարչապետն անդրադարձել է նաև համայնքներում լողավազաններ կառուցելու ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և լուծմանը։

«Առնվազն այն քաղաքներում, որտեղ գոնե ավելի քան 3 ամիս լողալու սեզոն կա, այդ ծրագիրը պետք է իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է սկսել մարզկենտրոններից լողավազանը սպասարկող սխեմայով՝ հանդերձարան և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենադիտված