Al Arabiya. Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ բանակցությունները կլինեն ուղիղ
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները ուրբաթ օրը Շվեյցարիայում կանցկացնեն ուղիղ բանակցությունների առաջին փուլը, որի ընթացքում կքննարկեն մի շարք տեխնիկական հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը նախատեսում են քննարկել «Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող քաղաքական ասպեկտները», հակաիրանական պատժամիջոցների վերացմանը և իրանական ակտիվների ապասառեցմանը վերաբերող «իրավական ասպեկտները», ինչպես նաև Լիբանանին և շիական «Հեզբոլլահ» շարժման գործունեությանը վերաբերող հարցեր: Հանդիպումները կարող են տեղի ունենալ Ցյուրիխում։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, որոշ հանդիպումների կմասնակցեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում նախնական բանակցություններ կանցկացնեն ձեռք բերված համաձայնագրի իրականացման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել