ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են եվրոպական անվտանգության հարցերը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Քննարկման առանցքում եղել են եվրոպական անվտանգության մարտահրավերներն ու դաշնակիցների միջև համագործակցության խորացումը։
Կողմերը կարևորել են պաշտպանական ծախսերի ավելացման և դաշինքի միասնականության պահպանման անհրաժեշտությունը։ Նշվել է նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակի շարունակական ուշադրության կարևորությունը։
Այս մասին հայտնում են ՆԱՏՕ-ի պաշտոնական աղբյուրները։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել