Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան 

Ժաննա Անդրեասյանն ընդունել է թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահին

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին։

Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը Հայաստան է ժամանել՝ հետևելու Ծաղկաձորում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նման մակարդակի միջազգային մրցաշարի անցկացումը մեր երկրում՝ ընդգծելով նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հետևողական աշխատանքը: Ընդգծելով, որ Դևիսի գավաթի հանդիպումները կխթանեն Հայաստանում թենիսի զարգացումն ու մասսայականացումը՝ նախարարը նշել է, որ մրցաշարի կազմակերպումը համահունչ է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված միջազգային խոշոր մարզական միջոցառումների անցկացման և ենթակառուցվածքների զարգացման թիրախին։

«Ծաղկաձորում այսօր ունենք նոր ենթակառուցվածք, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և հնարավորություն է տալիս հյուրընկալել նման կարևոր մրցաշարեր։ Վստահ եմ՝ սա միայն սկիզբն է․ մեր հանձնառությունն է շարունակել համագործակցությունը՝ նպաստելով մեր երկրում մարզաձևի զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ ավելի մեծ թվով երեխաներ զբաղվեն թենիսով՝ ընդգծելով ավելի լայն շրջանակի համար մարզաձևի հասանելիության անհրաժեշտությունը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև երեխաների և պատանիների շրջանում սպորտով զբաղվելու խթանմանն ուղղված պետական քաղաքականությանը՝ ներկայացնելով մասսայական սպորտի զարգացման ծրագրերը, դպրոցականների համար անցկացվող մարզական մրցաշարերը, ինչպես նաև պետության ֆինանսավորմամբ իրականացվող դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիրը՝ տեղեկացնելով, որ քննարկվում է մարզաձևերի ընդլայնման հարցը։

Նախարարը կարևորել է նաև կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես՝ մասնագետների վերապատրաստումը, մասնագիտական հմտությունների ամրապնդումն ու կրթական ծրագրերի ընդլայնումը։

Թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Ծաղկաձորում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցաշարի կազմակերպչական մակարդակը։ Նա նշել է, որ մրցաշարն անցկացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանձնացնելով թե՛ մրցումների կազմակերպման բարձր որակը, թե՛ մասնակիցների համար ստեղծված պայմանները։ Պեդերսենի խոսքով՝ նա տպավորված է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ենթակառուցվածքներով՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս ապագայում Հայաստանում նոր միջազգային մրցաշարեր և մարզական ծրագրեր իրականացնել։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը տեղեկացրել է՝ թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի հետ վերջերս կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում եվրոպական երկրներից մինչև 16 տարեկան թենիսիստները՝ 12, 14 և 16 տարիքային խմբերում, կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ուսումնամարզական հավաքներին։ Նախատեսվում է, որ նման հավաքներ կանցկացվեն տարեկան երկու-երեք անգամ, իսկ յուրաքանչյուր հավաքից հետո կկազմակերպվեն նաև միջազգային մրցաշարեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով կիրառել հավաքների ընթացքում ձեռք բերած փորձն ու պատրաստվածությունը։

Ծրագրերում ներգրավված կլինեն նաև Հայաստանի համապատասխան տարիքային խմբերի մարզիկները։ Համատեղ ուսումնամարզական հավաքները, ըստ Վարդան Զաքարյանի, կարևոր հարթակ կդառնան փորձի փոխանակման, մրցակցային միջավայրում կատարելագործվելու և երիտասարդ թենիսիստների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցեր։

Տեղեկացնենք որ Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի և Մալթայի հավաքականները։ Հաջորդ փուլ դուրս կգան խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը։

Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել մրցաշարում՝ առաջին տուրում 3։0 հաշվով հաղթելով Անդորրայի հավաքականին։ Մենախաղերում հաղթանակներ են տարել Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին 2։1 հաշվով առավելության է հասել Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ. մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը։ Մրցաշարի վերջին տուրի հանդիպումները նախատեսված են հունիսի 20-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին
Ամենադիտված