Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այլ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը իրազեկում է.
«Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ՝ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել