NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Գիտություն և Մշակույթ
NASA-ի գաղտնազերծված նոր փաստաթղթերում հայտնաբերվել է հիշատակում Լուսնի վրա հնարավոր օտարածին բազայի մասին. հայտնում է Daily Mirror-ը՝ նշելով, որ ԱՄՆ իշխանությունների կողմից հրապարակված 72 նոր ֆայլերի թվում եղել է նաև NASA-ի փակ խորհրդակցության աուդիոձայնագրություն՝ կապված «Ապոլոն-16» առաքելությունից հետո անցկացված քննարկման հետ։
«Ապոլոն-16»-ը իրականացվել էր 1972 թվականին, երբ ամերիկացի տիեզերագնացները հինգերորդ անգամ վայրէջք էին կատարել Լուսնի վրա և կատարել մի շարք գիտափորձեր։ Ձայնագրության մեջ գիտնականները քննարկել են Լուսնի վրա իրականացված լազերային չափումներ, գրավիտացիոն տվյալներ և այլ գիտական հարցեր։ Քննարկման ընթացքում հիշատակվել է նաև Վան դե Գրաաֆ խառնարանի մոտ գտնվող մեծ անցքի մասին Լուսնի հակառակ կողմում։
Այդ համատեքստում նիստի մասնակիցներից մեկը կատակով նշել է, որ դա կարող է լինել այլմոլորակային բազա կամ նման մի բան՝ ավելացնելով, որ հաջորդ սլայդում ներկայացվում է Լուսնի տեսանելի կողմը։
Ըստ աղբյուրի՝ այդ դիտարկումը չի ունեցել պաշտոնական գիտական հաստատում և հնչել է ոչ պաշտոնական քննարկման ընթացքում, որից հետո մասնակիցները շարունակել են գիտական զրույցը Լուսնի մակերևույթի առանձնահատկությունների մասին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել