ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական ընտրություններին ընդառաջ նախատեսում են պարգեւավճարներ բաժանել, սակայն մեր հրապարակումից հետո, ըստ ամենայնի՝ նաեւ հրապարակման պատճառով, այդ գործընթացը կասեցվեց։ ՊՆ-ում ի սկզբանե աշխատակազմին ասել էին, թե չեղարկվում է այդ խոստումը։
Տեղեկացանք, սակայն, որ ՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ, այնուամենայնիվ, պարգեւատրել են աշխատակիցներին, համենայնդեպս՝ որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ըստ մեր աղբյուրի, «նախընտրական կաշառքի» տեսքով պարգեւավճարներ են ստացել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել