Ֆրանսիան որոշել է Կարոլ II-ի թոռանը արտահանձնել Ռումինիային
Աշխարհ
Փարիզի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ռումինիայի նախկին թագավոր Կարոլ II-ի (1893-1953) թոռ Պոլ-Ֆիլիպ Հոհենցոլեռնին արտահանձնել Ռումինիային: Այս մասին հաղորդել է Ştirile ProTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դատավճռից հետո ֆրանսիական իշխանությունները չեն կարողացել գտնել նախկին թագավորի թոռանը իր տանը և նրան ներառել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:
Նշվում է, որ Պոլ-Ֆիլիպն ունի հինգ օր՝ որոշումը բողոքարկելու համար: Ռումինիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Փարիզի դատարանի որոշումը «Ֆրանսիայի և Ռումինիայի միջև արդյունավետ համագործակցության հաջողություն է»:
Digi24 հեռուստաալիքի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին Պոլ-Ֆիլիպը ձերբակալվել է Ֆրանսիայում և տնային կալանքի տակ է դրվել ռումինական իրավապահ մարմինների պահանջով: Ռումինիայում նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և նախկինում թագավորական ընտանիքին պատկանող հողամասերի հետ կապված խարդախության մեջ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ