Politico. Որոշ եվրոպական երկրներ դժգոհ են ԵՄ-ի և Ռուսաստանի միջև կապերից
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի՝ Ռուսաստանի հետ շփումները որոշ եվրոպական կառավարությունների կողմից բացասական արձագանք են առաջացրել, հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում պարզ դարձավ, որ շատ եվրոպացի առաջնորդներ տեղյակ չէին Մոսկվայի հետ շփումներից։
Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի թիմը նախապես տեղեկացրել է Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային և Եվրոպական հանձնաժողովին զանգերի մասին։ Երկու այլ աղբյուրներ պնդում են, որ Բեռլինը նախապես չի զգուշացվել։
Politico-ի տվյալներով՝ որոշ եվրոպացի առաջնորդներ շփումների մասին իմացել են միայն լրատվամիջոցների հաղորդագրություններից հետո, իսկ Բալթյան երկրները «զայրացած» էին Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու փորձից։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել