Բացահայտվել է ԱՄՆ–Իրան բանակցությունների հետաձգման պատճառը
Համաշխարհային Մամուլ
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախատեսված բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Շվեյցարիայում, ժամանակավորապես հետաձգվել են Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված հարվածների ֆոնին։
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը հետաձգվել է ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն բանակցությունների վերսկսման հնարավոր ժամկետների մասին դեռ տեղեկություն չի հրապարակվել։
Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը, նույնպես հայտնել էր ամերիկա-իրանական բանակցությունների չկայանալու մասին։
Բացի այդ, հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է հունիսի 19-ին նախատեսված ուղևորությունը Շվեյցարիա, որտեղ ակնկալվում էր Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործընթացը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել