Համաշխարհային շուկայում ոսկու գները սկսել են նվազել
Համաշխարհային Մամուլ
Համաշխարհային շուկայում ոսկու գները նվազել են՝ դոլարի ամրապնդման և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Ֆեդերալ ռեզերվ) կողմից տոկոսադրույքների հնարավոր բարձրացման ազդակների ֆոնին։ Այդ մասին վկայում են Comex բորսայի տվյալները։
Տեղեկությունների համաձայն՝ շաբաթվա սկզբից ոսկու սպոտ գինը նվազել է 1,4 տոկոսով, իսկ ուրբաթ օրվա ընթացքում՝ ևս 1 տոկոսով՝ հասնելով 4167,07 դոլարի մեկ ունցիայի դիմաց։ Օգոստոսյան մատակարարման ֆյուչերսային պայմանագրերը նույնպես էժանացել են՝ հասնելով 4181,8 դոլարի։
Վերջին օրերին թանկարժեք մետաղի արժեքը մի քանի անգամ իջել է նախորդ մակարդակներից՝ հերթականությամբ անցնելով 4300, 4200 և 4100 դոլարի շեմերը։
Վերլուծաբանները գների անկումը կապում են համաշխարհային տնտեսությունում գնաճային ճնշումների թուլացման, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հնարավոր փոփոխությունների հետ։
Միաժամանակ նշվում է, որ իրավիճակի վրա շարունակում է ազդեցություն ունենալ նաև համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից պահպանվող բարձր պահանջարկը ոսկու նկատմամբ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել