Կրեմլը մեկնաբանել է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումները
Ռուսաստան
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար ստանում է օպերատիվ տեղեկագրեր Ռուսաստանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ իրականացվող հարձակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը մայրաքաղաքում շարունակում են արդյունավետ գործել, իսկ համապատասխան ծառայությունները զբաղվում են հարվածների հետևանքների վերացման աշխատանքներով։
Նա նշել է, որ նախագահին իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցվում են օրական մի քանի անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած ժամի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 18-ին Մոսկվայի ուղղությամբ արձանագրվել էր վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր անօդաչու հարձակման փորձերից մեկը։ Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ խոցվել էր ավելի քան 190 անօդաչու սարք։
Հաղորդվել էր նաև, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել, իսկ Մերձմոսկվայում տուժել էր 17 մարդ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել