CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար
Աշխարհ
Իրանը խնդրել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ՝ որպես Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայման, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Նրա խոսքով՝ «իրանական կողմը պահանջել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման երաշխիքներ՝ համաձայն ստորագրված համաձայնագրի պայմանների»։ Նա հավելել է, որ «միջնորդները ներկայումս աշխատում են այս հարցը լուծելու ուղղությամբ»։
Աղբյուրը նշել է, որ նախատեսված բանակցությունները «ժամանակավորապես հետաձգվել են Լիբանանին Իսրայելի հարվածներից հետո», սակայն չի նշել, թե երբ են միջնորդները ակնկալում դրանց վերսկսումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ