Մակրոն. G7 գագաթնաժողովի մասնակիցներին հաջողվել է փոխել Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում
Աշխարհ
Հունիսի 15-17-ը Ֆրանսիայում կայացած «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի մասնակիցներին հաջողվեց փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Վոլոդիմիր Զելենսկու և Թրամփի միջև քննարկումների որակը, ինչպես նաև՝ նրա ընտրությունից ի վեր առաջին անգամ՝ եվրոպական երկրների, Կանադայի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների միջև դիրքորոշումների մերձեցումը և կոնսենսուսը վերջին օրերի նշանակալի նվաճումներն են», - ասել է Մակրոնը։
Նա կարծում է, որ G7 գագաթնաժողովը «իրական փոփոխություն» է մտցրել ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Մակրոնը վստահություն է հայտնել, որ Թրամփը այլևս չի կարծում, որ Կիևը պարտվում է հակամարտությունում։ «Եվ ես տեսա, որ նախագահ Թրամփը և նրա պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ հստակ էին այն մասին, թե որտեղ են նրանք պատրաստ առաջ շարժվել և որոնք են ապագա քննարկման հակամարտության լուծման պայմանները», - հավելել է նախագահը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել