Լավրովը կանխատեսել է ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն Ուկրաինայի հարցում
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում չեն բացառում, որ ԱՄՆ-ը կարող է կրկին փոխել իր մոտեցումը Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ մոտ մտահոգություններ չկան։ Բայց կա զգացողություն, որ մոտեցումների հերթական փոփոխությունը հնարավոր է, ինչպես դա տեղի ունեցավ Անկորիջում կայացած հանդիպումից հետո, երբ ձեռք էին բերվել որոշակի փոխըմբռնումներ», — նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Կիևին՝ ինչպես Ռուսաստանի նկատմամբ գործող և նոր սահմանափակումների միջոցով, այնպես էլ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող հատուկ ծրագրերով։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային շփումների վերականգնման մասին։ Քննարկվող տարբերակներից մեկը, ըստ հրապարակումների, հրադադարի իրականացումն է երկու փուլով։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել