Նարկոլոգն ու վիրաբույժը ինքնաթիռում օգնություն են ցուցաբերել ալկոհոլի ազդեցությունից վատացած ուղևորուհուն
Հասարակություն
Նարկոլոգն ու վիրաբույժ-գինեկոլոգը օգնություն են ցուցաբերել ռուսաստանցի ուղևորուհուն Եկատերինբուրգ–Չիտա չվերթի ընթացքում։ Այդ մասին հայտնում է TourDom-ը։
Նշվում է, որ Ուրալի դաշնային շրջանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային հոգեբույժ-նարկոլոգ Անտոն Պոդդուբնին գտնվում էր գործուղման ճանապարհին, երբ օդանավի անձնակազմը դիմել է ուղևորներին՝ հարցնելով՝ արդյոք օդանավում բժիշկ կա։
Պարզվել է, որ ուղևորուհին իրեն վատ է զգացել․ նա գանգատվել է բարձր ճնշումից և խուճապի զգացումից։ Պոդդուբնին և իրեն անծանոթ վիրաբույժ-գինեկոլոգը որոշել են օգնել կնոջը։ Հետագայում պարզվել է, որ նրա վիճակը պայմանավորված է եղել մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելով, ինչի հետևանքով զարգացել էր խուճապային նոպա։
Անհրաժեշտ դեղամիջոցը գտնվել է օդանավում գտնվող մյուս ուղևորների մոտ, իսկ որոշ ժամանակ անց կնոջ ինքնազգացողությունը բարելավվել է։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել