Ռուսաստանում կանխատեսել են, որ Ուկրաինան կարող է կորցնել մի շարք քաղաքներ
Ռուսաստան
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները և ռազմաճակատում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է RT-ն։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի դեմ իրականացվող հարձակումները հաճախ ունենում են առավելապես տեղեկատվական և հանրային արձագանք ձևավորելու նպատակ՝ ցույց տալու Ուկրաինայի դիմադրողականությունն ու ուշադրությունը շեղելու ռազմաճակատում առկա իրավիճակից։
Ռոժինի խոսքով՝ ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ռազմական ենթակառուցվածքներին և ակտիվ գործողություններ վարել Դոնբասի ուղղությամբ։
Նա նաև նշել է, որ բարդ իրավիճակ է ձևավորվում Ուկրաինայի հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Սումիի և Խարկովի մարզերում։
Փորձագետի կարծիքով՝ հակամարտության ելքը որոշվելու է ռազմաճակատում, իսկ այնտեղ, նրա գնահատմամբ, ուկրաինական կողմը շարունակում է կորցնել վերահսկողության տակ գտնվող տարածքներ և բնակավայրեր։ Նա նաև ենթադրել է, որ առաջիկայում հնարավոր են նոր տարածքային կորուստներ։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը վեց ժամվա ընթացքում խոցել են 216 անօդաչու թռչող սարք։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել