Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելն ու լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են հասել հրադադարի հաստատման հարցում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրը մշակվել է ԱՄՆ-ի և Կատարի մասնակցությամբ, ինչպես նաև Իրանի միջնորդական ներգրավմամբ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ կողմերը պայմանավորվածության են եկել վերջին բախումներից հետո և հաստատել են հրադադարի ռեժիմ։
Հաղորդվում է, որ հրադադարը ուժի մեջ է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ից։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Հեզբոլլահի» հետ կապված ավելի քան 80 օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։ Իսրայելական կողմը նշել էր, որ գործողությունները պատասխան են եղել հրադադարի ռեժիմի՝ իրենց գնահատմամբ բազմակի խախտումներին։
Ավելի վաղ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ծրագրում է բանակցություններ անցկացնել Լիբանանի հարցով՝ «Հեզբոլլահի» ներգրավմամբ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ