Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն
Հասարակություն
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ, վաղը՝ հունիսի 20-ին, Արագածոտնի թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
«Հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի՝ հայցելու մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը։ Նրա Սուրբ Աջը եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը, ինչպես և անանց գանձն ու զորությունը:
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու մեր եկեղեցու մեծագույն տոներից մեկը»,- նշում են թեմից՝ ներկայացնելով պատարագների ժամանակացույցը.
Սաղմոսավանք վանական համալիր – ժամը 09:00
Ծաղկահովիտի խոնարհված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – ժամը 09:00
Լուսագյուղի խոնարհված Կարմիր վանք – ժամը 09:30
Արայիի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը 10:00
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի – ժամը 10:00
Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի -ժամը 10:30


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել