Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Ռուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս Պետրոսյան Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Մայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով «WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է 

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում

Գիտություն և Մշակույթ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել.

Ի պատասխան հունիսի 18-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարության՝ թե «հայերը մզկիթներում պահել են տարբեր կենդանիներ և ոչնչացրել են շուրջ 65 մզկիթ»։

Ասվածը, մեղմ ասած, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ նախագահ Իլհամ Ալիևը երևի «մոռանում է» բարձրաձայնել հենց Ադրբեջանի տարածքում մզկիթների անմխիթար վիճակի մասին, որոնց մամուլի անազատության պայմաններում անգամ անդրադարձել են ադրբեջանցի մասնագետներն ու իրավապաշտպանները։

Ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի օգոստոսին, «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» ղեկավար Ահմադ Շահիդովն ահազանգել էր, որ «Ադրբեջանի բազմաթիվ գյուղերում մզկիթներն օգտագործվում են որպես անասնագոմեր և պահեստներ: Իսլամական երկրում այս մոտեցումը ոչ այլ ինչ է, քան անաստվածություն»։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում կան բազմաթիվ մզկիթներ, որոնք գտնվում են սարսափելի վիճակում։ «Մենք ունենք պատմական շատ հուշարձաններ Իլիսուում, Սարըբաշում և այլ գյուղերում: Պատմական այդ հուշարձաններն անուշադրության ու անփութության հետևանքով տարիներ շարունակ ավերվում և հողին են հավասարեցվում»,-ասել է Շահիդովը։ Վերջինիս պնդմամբ՝ Գախի շրջանում պատմական հուշարձանների ոչնչացման համար մեղավոր են պատասխանատու կառույցները․ «մեղավոր են թե՛ Գախի շրջանի գործադիր իշխանությունը, և թե՛ պատմամշակութային հուշարձանները վերահսկող կառույցները: Նրանք ընդհանրապես չեն կատարում իրենց առջև դրած պարտականությունները: Ահա թե ինչու է իրավիճակն այսքան աղետալի: Հազարամյա պատմություն ունեցող հուշարձանները, արգելոցները և ամրոցները պարզապես ոչնչանում են»:

Ծանոթանալով Ադրբեջանի տարածքում գտնվող մզկիթների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարող ենք ասել, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Ադրբեջանը տարիներ շարունակ տարբեր հարթակներում մեղադրանքներ է հնչեցնում, թե հայերը «ոչնչացրել են» Արցախի տարածքում գտնվող մզկիթները։ Չնայած այդ մշակութային արժեքներն իրականում որևէ աղերս չունեն այսպես կոչված «ադրբեջանական մշակույթ»-ի հետ, այնուամենայնիվ պատմական փաստերը խեղաթյուրելով ու հայերի մասին թյուր կարծիք ձևավորելով՝ ադրբեջանական կողմը փորձում է «հրավիրել» միջազգային հանրության ուշադրությունը։

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող «մշակութային քաղաքականություն» կոչվածը ուղիղ սպառնալիք է իսլամական պատմամշակութային արժեքների պահպանության համար: Ադրբեջանի տարածքում վտանգված են թե՛ քրիստոնեական, թե՛ մուսուլմանական պատմամշակութային հուշարձանները։

«Գեղարդ» հիմնադրամն ավելի վաղ անդրադարձել է Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակին, մզկիթների և համամների պահպանության խնդիրներին՝ շարունակելով ուսումնասիրությունների շարքը:

Խաչմազի շրջանի Խուդաթ քաղաքում գտնվող Ջումա մզկիթը ենթակա է փլուզման։ Պատկան մարմինները, տեղյակ լինելով մզկիթի անմխիթար վիճակի մասին, որևէ միջացառում չեն ձեռնարկել այն վերականգնելու ուղղությամբ: Մզկիթը կառուցվել է Իսլամական ժառանգության վերածննդի քուվեյթական ընկերության կողմից 1993-1995 թվականներին: Մուսուլմանական մշակութային ժառանգության այս մասնիկը, որը հայտնի է նաև Շեյխ Մահամմադ Յարագլը անունով, չի գործում դեռևս 2001 թվականից։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ մզկիթը վերածվել է թմրամոլների ապաստարանի․ «Խուդաթում մզկիթը փակել են, իսկ դրան կից բակը՝ վաճառել: Մշակութային հուշարձանն ամբողջությամբ վերածվել է աղբանոցի: Մզկիթի ներսում կարելի է տեսնել գարեջրի շշեր և ներարկիչներ»:

Վտանգված է նաև Գախի շրջանի Չինարլը գյուղի մզկիթը: 17-րդ դարում կառուցված մզկիթը վերջին անգամ վերանորոգվել է խորհրդային տարիներին և այսօր ավերակ է: Մզկիթի պատերն ամբողջությամբ ճաքճքված են, իսկ տանիքը՝ խարխլված: Բնակիչները փաստում են, որ չնայած համապատասխան մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ մինչև օրս որևէ քայլ չի ձեռնարկվել մշակութային այս ժառանգությունը պահպանելու ուղղությամբ: Հարցի մասին բարձրաձայնել են նաև տեղական հեռուստաալիքները՝ դիմելով Մշակույթի նախարարությանը, որը պնդել է, թե որևէ դիմում չեն ստացել ոչ՛ գյուղի բնակիչներից, ո՛չ էլ այլ կառույցներից: Փաստացի, այս գործելաոճով ադրբեջանական իշխանությունները նպատակաուղղված անուշադրության են մատնում առկա խնդիրները։

17-րդ դարասկզբին կառուցված Շահ Աբբաս մզկիթը ևս պատմական արժեքավոր հուշարձան է (գտնվում է Թովուզի շրջանի Յանըգլը գյուղում) և պետության անփութության հետևանքով ենթակա է փլուզման: Իր շինարարական ոճով այն նման է Գանձակի (Գյանջա) Շահ Աբբաս մզկիթին: 2014 թվականին մզկիթի գմբեթն ամբողջությամբ փլուզվել է: Չնայած որ 2022 թվականին հայտարարվել էր մզկիթի վերականգնման աշխատանքների անհրաժեշտության մասին՝ այնուամենայնիվ գործնական որևէ քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ: 2024 թվականին տեղի բնակիչներից մեկի հրապարակած տեսանյութի համաձայն՝ մզկիթը վերածված է ավերակների: «Մենք մեղադրում ենք հայկական կողմին, ասելով թե հայերը մեր մզկիթներն ավերել են, բայց տեսեք, թե ինչ վիճակում է գտնվում այս մզկիթը: Ես չգիտեմ, թե որտե՞ղ է համապատասխան կառույցների ուշադրությունը, և ընդհանրապես ի՞նչ է կատարվում այս երկրում»:

Մզկիթի պահպանման խնդրի վերաբերյալ հերթական արձագանքը եղավ 2026 թվականին: «Ինչու՞ չի վերականգնվում ավելի քան երեքդարյա պատմություն ունեցող մզկիթը»- ահա այս հարցի պատասխանն է հուզում պատմամշակութային այս կառույցի ճակատագրով հետաքրքրվողներին:

Նույն ճակատագրին է արժանացել նաև 19-րդ դարում Ղուբայի շրջանի Մոհուջ գյուղում կառուցված մզկիթը: Թեև 2022 թվականին մզկիթի վերականգնման նախագիծը հաստատվել էր Պատմության ինստիտուտի կողմից, սակայն նախագծի իրականացումը չի թույլատրվել:

2025 թվականի մարտին Ադրբեջանի Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը հայտնել է, որ «կիսավեր լինելու պատճառով պատմական հուշարձանը գտնվում է վերահսկողության տակ և մոտ օրերս նախատեսվում է ստուգումներ իրականացնել»: Այնուամենայնիվ՝ 2026 թվականին սոցիալական ցանցերում մզկիթի վերաբերյալ տարածված տեսանյութն այլ բան է փաստում։ «Մոհուջի պատմական հուշարձանը ոչնչանում է: Մզկիթի քանդվող պատերն անփութության և անտարբերության հետևանք են»: Նշենք, որ տեսանյութը հեռացվել է համացանցից:

19-րդ դարի սկզբին կառուցված մեկ այլ մզկիթ Ղուբայի շրջանի Բիրինջի Նուգադի գյուղում է։ Երկհարկանի շենքը կիսավեր է․ շինության պատերին կան խոշոր ճաքեր, խարխլված է առաստաղը։ Տեղումների ժամանակ մզկիթի առաջին հարկը ողողվում է ջրով։ Ելք փորձում են գտնել տեղի բնակիչները՝ ծածկելով տանիքը։ Դադարեցվել է նաև երկրորդ հարկի օգտագործումը՝ հաշվի առնելով դրա վտանգավոր վիճակը: «Մենք վախը սրտներումս ենք աղոթում»-նշել է տեղի բնակչներից մեկը:

Ադրբեջանի Մշակույթի նախարարությանը կից Մշակութային ժառանգության պահպանման, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը դեռևս 2020 թվականին հայտնել էր, որ ավարտական փուլում են գտնվում պատմամշակութային մի շարք ժառանգությունների վերականգնման աշխատանքները, այդ թվում՝ Բիրինջի Նուգադի մզկիթի։ Սակայն 2025 թվականին հրապարակված տեսանյութը փաստում է, որ այս մզկիթում վերականգնողական որևէ աշխատանք չի իրականացվել, և այսօր էլ մուսուլմանական մշակութային ժառանգության այս մասնիկը շարունակում է վտանգված մնալ:

Նույնպիսի պատկեր է Աղստաֆայի շրջանում: Գրախ Քասամա և Աշաղը Քասամա գյուղերի՝ 200 տարվա պատմություն ունեցող հնագույն շինությունները ոչնչացման եզրին են։

«Տեսեք, ինչ վիճակում է մեր պաշտամունքի վայրը. այս ամենը ցավալի է»- ասել է բնակիչներից մեկը։

Ավերակների է վերածված նաև Աղստաֆայի շրջանի Գարահասանլը գյուղի՝ 19-րդ դարի սկզբին կառուցված մզկիթը։ «Դժվար է այն մզկիթ անվանել, քանի որ այստեղ մզկիթ հիշեցնող ոչինչ չի մնացել»- փաստում են ականատեսները: Կիսաավեր այդ մզկիթի երկու գմբեթներն ամբողջությամբ փլուզված են, իսկ դռներն ու պատուհանները՝ խարխլված:

Այսպիսով՝ ադրբեջանական կողմը փաստացի պատերազմ է հայտարարել նաև իսլամական քաղաքակրթությանը՝ համակարգված ոչնչացնելով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված մշակութային ու կրոնական ժառանգությունը: «Բազմամշակութային» Ադրբեջանը 21-րդ դարում վերածվել է ուղիղ սպառնալիքի տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար. վերջիններիս կողմից ստեղծված մշակութային և պատմական արժեքները նպատակաուղղված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են՝ ծառայեցվելով ադրբեջանական «ինքնութենական ինժեներիայի սրբազան գործին»: Պետք է փաստել, որ երկրում գտնվող մզկիթների հանդեպ ադրբեջանական իշխանությունների անտարբեր վերաբերմունքը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերոնշյալ մշակութային արժեքները որևէ կապ չունեն Ադրբեջան պետության ու «ադրբեջանական մշակույթի» հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ) Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբանՀապալասն ու խաղողը կարող են օգնել նվազեցնել մկաններում ճարպի կուտակումը․ հետազոտությունԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում Զելենսկուն կասկածել են Թրամփի հետ բանակցություններն օգտագործելու միջոցով ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու փորձի մեջՌուսաստանը երբեք չի վազի Եվրոպայի հետևից՝ խնդրելով և աղաչելով վերացնել պատժամիջոցները. Լավրով Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՎահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքովՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով Գիտնականը նշել է՝ որ սև խոռոչներն են Տիեզերքում ամենատարածվածը«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվեց«88» սուպերմարկետների ցանցի գործունեության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվելՀոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ) Նավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվելՀայտնի է դարձել Կադիրովի որդու դերը Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունումՏիմատիի սիրելին սափրել է մեկ տարեկան դստեր մազերը և կոշտ պատասխանել քննադատություններինՀայաստանի դեմ կիրառված իսրայելական LORA հրթիռները փորձարկվել են գերմանական ռազմանավիցՀայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ ԶելենսկունՋուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԱրտակարգ դեպք՝ «Volkswagen»-ը բռնկվել է․ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարանՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Նալբանդյանը հերքել է Փաշինյանի ընտանիքի հետ որևէ կապ ունենալու մասին տեղեկություններըՍարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ«Պրեմիեր լիգայի հարկը» հասել է £20 միլիոնի․ եվրոպական ակումբները մտահոգված են«Առանց աջակցության Հայաստանին «կուլ կտան»»․ ՌԴ Պետդումայում կոչ են արել չհրաժարվել Գյումրիի ռուսական ռազմաբազայիցՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցերՀայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ«Արեգակը քնած է»․ աստղագետները հայտնել են չափազանց ցածր ակտիվության մասինՊուտինը զգուշացրել է տնտեսություն չափազանց մեծ ծավալի գումարներ ուղղելու վտանգի մասինՍևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ40 քաղաքացուց 7.9 մլն դրամի գողության գործով մեղադրյալը կալանավորվել էԴատավորները ուղիղ հրահանգների ու սպառնալիքների տակ են․ Լևոն ՔոչարյանԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼոնդոնում գործարկվել են առաջին ռոբոտաքսիները Փաշինյանի օրոք ավելի ամոթ է նստած-ելած չլինելը, քան ընդհանրապես նստած չլինելը․ ՄխիթարյանՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական հնարավորությունները33 կգ թմրանյութի ապօրինի շրջանառության գործերով 7 անձի մեղադրանք է առաջադրվելՊուտինը պատասխանել է Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի մասին հարցինՔաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան ԱբրահամյանՊուտինը հայտարարել է Ուկրաինայի հարվածներին «հայելային պատասխան» տալու մասինՎաղը, որ ռուսական ռազմաբազան չլինի, ո՞վ է կանգնեցնելու թուրքական ներխուժումը․ ՇարմազանովԱզդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի. Սուրենյանց
Ամենադիտված