Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս 

Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` համախմբումը հիմա շատ կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար։ «Առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին եւ հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։ Խորհրդի օրակարգի վերաբերյալ էլ է որոշ փակագծեր բացել. «Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, որի համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Թե ինչ ձեւաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե՝ կոմիտե, Սաղաթելյանի խոսքով, պարզ կդառնա քննարկումների ընթացքում: Նախնական քննարկումներն այդ հարցերի պատասխանը դեռեւս չեն տվել։ Կարեւորը, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ «Գլխավոր օրակարգն այն զիջումներն են, որ պատրաստվում է անել իշխանությունը, Հաջիեւի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի անդամը հավելում է նաեւ. «Դիմելու ենք Սահմանադրական դատարան (զրույցը մինչեւ ՍԴ դիմելն է կայացել), բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, եւ ՍԴ-ն երբ սկսի քննարկել այդ հայցերը` 5-6 ուժ հայտարարել է դիմելու մասին։ Նաեւ քննարկում ենք հնարավորությունները՝ այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու եւ մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։ Հարցին՝ ակնկալում են, որ ՍԴ-ն անվավե՞ր կճանաչի ընտրությունների արդյունքները եւ նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Անշուշտ, մենք լավ հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձեւավորված դատարան է, բայց առնվազն մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին եւ Սահմանադրությանը, այլ ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Թող ընտրի, թե որ ճանապարհով է գնում, ըստ այդմ՝ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։

Ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան»-ում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի առաջարկը դեռ չեն քննարկել։ «Մենք չենք քննարկել, հետեւաբար՝ ձեռնպահ կմնամ իմ կարծիքն առանձին հայտնել․ երբ խորհուրդը կքննարկի, մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մեզ ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Իսկ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ԴՖԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը երեկ շտապեց հայտարարել, որ միանում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ ««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարեւորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի եւ հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում եւ աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձեւավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Կարապետյանի առաջարկը ողջունեցին նաեւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու «Միասին» շարժումը:

Հունիսի 14-ին, երբ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, 6 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Ազգային ժողովրդավարական բեւեռը, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հայտարարությանը, զարմանալիորեն, չմիացավ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը»։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունը կազմելիս է միավորման գաղափարը ծագել՝ ստեղծել հետընտրական խորհուրդ եւ համատեղ ճակատով գործողություններ իրականացնել: Իսկ թե որ ուժերը կմիանան Կարապետյանի առաջարկին, կախված է ստեղծվելիք խորհրդի գործունեության բնույթից, թե ինչ ֆորմատով է աշխատելու, ինչ օրակարգով եւ այլն։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված