Axios. Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելու
Աշխարհ
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն այժմ մեկնում է Շվեյցարիա՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններին մասնակցելու համար, իսկ Դոնալդ Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, արդեն այնտեղ է: Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«ԱՄՆ մի պաշտոնյա ինձ ասաց, որ Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը», - գրել է նա X-ում։
«ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ Թրամփի դեսպան Ջարեդ Քուշները արդեն Շվեյցարիայում է», - հավելել է Ռավիդը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ