Times․ Սթարմերը կարող է որոշել հրաժարական տալ առաջիկա օրերին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս շաբաթավերջին կորոշի՝ մնալ պաշտոնում, թե ոչ, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ չնայած վարչապետ մնալու իր ցանկության հրապարակայնորեն հայտարարմանը, Սթարմերը դաշնակիցների հետ անձնական զրույցներում խոստովանել է, որ իշխող Լեյբորիստական կուսակցության շատ անդամներ ցանկանում են, որ նա հրաժարական տա։
Հրատարակության տվյալներով՝ վարչապետը հրաժարական տալու մասին որոշում կկայացնի հանգստյան օրերին՝ կնոջ՝ Վիկտորիայի և ընտանիքի այլ անդամների հետ զրույցից հետո։
Հունիսի 19-ին Սթարմերը հայտարարեց, որ կամավոր հրաժարական չի տա, այն բանից հետո, երբ Մեծ Մանչեստրի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը հաղթեց Համայնքների պալատի (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատ) լրացուցիչ ընտրություններում։
Կարծիք կա, որ նա այժմ կարող է Սթարմերին մարտահրավեր նետել առաջնորդության համար, քանի որ կորցրել է Լեյբորիստական կուսակցության ձախ թևի աջակցությունը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել