Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 80 մարդ
Աշխարհ
Ավելի քան 80 մարդ վիրավորվել է Անգլիայի հարավում գտնվող Բեդֆորդի մոտ երկու գնացքների բախման հետևանքով, հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները նախկինում հայտնել էին վթարի հետևանքով մեկ մահվան դեպքի մասին։
«Երեսուներեք մարդ հոսպիտալացվել է, որոնցից 11-ը գտնվում են ծանր վիճակում։ Եվս 56 մարդ ստացել է բժշկական օգնություն», - ասվում է ոստիկանության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Կայքի հայտարարության մեջ նշվում էր, որ վթարի հետևանքով մահացել է գնացքներից մեկի մեքենավարը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել