Բոլիվիայի նախագահը հայտարարել է արտակարգ դրություն
Աշխարհ
Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը հայտարարել է ազգային արտակարգ դրություն՝ զանգվածային բողոքի ցույցերի և ճանապարհների փակման հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով, որը կաթվածահար է արել երկրի տնտեսությունը 50 օր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետության ղեկավարի հայտարարությանը։
Գործակալությունը նշում է, որ այս որոշումը հիմք է հանդիսանում երկրում կարգուկանոնը վերականգնելու համար զինված ուժերի տեղակայման համար։
Բոլիվիայում մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են կառավարության դեմ բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են տարբեր շրջաններում ճանապարհների փակմամբ։
Իշխանությունները մատակարարման խափանումների և անկարգությունների համար մեղադրում են նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել