Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. Տուսկ
Աշխարհ
Վարշավայի և Կիևի միջև հակամարտությունը «ցնցում է» երկու երկրների դաշնակիցներին և ենթադրաբար «հիացնում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Սպիտակ արծիվ շքանշանից զրկելուց հետո։
«Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է մեր դաշնակիցներին: Նախագահներ Զելենսկու և Նավրոցկիի խնդիրն է մեղմացնել զգացմունքները, այլ ոչ թե բորբոքել լարվածությունը: Առջևի գիծը այլ տեղ է», - ասել է Տուսկը:
Հունիսի 19-ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկիին զրկել է «Սպիտակ արծիվ» շքանշանից այն բանից հետո, երբ նա Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն անվանել է UPA գործիչների պատվին (Ուկրաինայի ապստամբների բանակ-խմբ.):


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ