Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստան
Կամչատկայի արևելյան ափերի մոտ գրանցվել է ստորջրյա երկրաշարժ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղից։
Տվյալների համաձայն՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,7։ Ստորգետնյա ցնցումները սկսվել են համաշխարհային ժամանակով ժամը 02։46-ին։ Դրանից հետո գրանցվել է ևս երեք երկրաշարժ։
Մասնագետների հրապարակած տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 52.7046 և արևելյան երկայնության 161.0863 կոորդինատներում։ Մեկ օր առաջ, սեյսմոլոգների տեղեկություններով, տարածաշրջանում արձանագրվել էր առնվազն 15 սեյսմիկ ակտիվություն՝ մինչև 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել էր ցունամիի հնարավոր վտանգի մասին, սակայն հետագայում այդ նախազգուշացումը չեղարկվել էր։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել