ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատասխանել է միջուկային սպառազինությունների մրցավազքի արագացման մասին հարցին
Համաշխարհային Մամուլ
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը չի կարելի համեմատել Սառը պատերազմի տարիների միջուկային սպառազինությունների մրցավազքի հետ։ Այդ մասին նա ասել է շվեյցարական Le Temps թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գրոսիի խոսքով՝ այսօր աշխարհում չկա այնպիսի լայնածավալ մրցավազք, ինչպիսին եղել էր 1980-ականների սկզբին։ Սակայն նա միաժամանակ նշել է, որ տարբեր երկրներում նկատվում է միջուկային զինանոցների աստիճանական ընդլայնում։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ որոշ պետություններ սկսել են վերանայել միջուկային զենք չունենալու իրենց նախկին մոտեցումները։ Նրա գնահատմամբ՝ ներկա պայմաններում միջուկային զինաթափման հեռանկարը շարունակում է բավական հեռու մնալ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել