Լեհաստանը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու ցանկության մասին
Աշխարհ
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Վարշավան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցային գործընթացին։ Այդ մասին նա ասել է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հարցազրույցում։
Սիկորսկու խոսքով՝ Արևելյան Եվրոպայի և Սկանդինավիայի երկրները, ներառյալ Լեհաստանը, անվտանգության առումով ավելի անմիջականորեն են կապված Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Նա ընդգծել է, որ Լեհաստանը հանդիսանում է Կիևին մատակարարվող օգնության կարևոր տարանցիկ ուղղություններից մեկը։
Լեհաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ երկիրը կարող է բանակցային ձևաչափում ներկայացված լինել կամ Եվրամիության ինստիտուտների միջոցով, կամ այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» շրջանակում։ Ավելի վաղ հրապարակված սոցիոլոգիական հարցումները ցույց էին տվել, որ Լեհաստանում հասարակական վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ շարունակում է ակտիվ քննարկումների թեմա մնալ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել