Ինչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռանալը Եվրամիության երկրների ղեկավարների գալա ընթրիքից հանգեցրեց նրան, որ ներկաները, Չինաստանը քննարկելու փոխարեն, իջնեն Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վեճերի մեջ։ Այս մասին գրում է Euractiv պորտալը։
Հրատարակությունը նշում է, որ արձանագրության համաձայն՝ ընթրիքի ժամանակ երկրների ղեկավարները պետք է քննարկեին համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի աճող գերակայությանը դիմակայելու ռազմավարությունը, սակայն իրականում նրանք անցել են Ուկրաինայի տարածքում ընթացող զինված հակամարտության մասին խոսելուն։
Հրատարակության համաձայն՝ ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել այն հարցում, թե ով կամ որ խմբի երկրները պետք է առաջնորդություն ստանձնեն Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում։ Այդ պատճառով՝ ընթրիքն ընդհատվել է մինչև երեկոյան ժամը գրեթե 23-ը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ