Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին
Աշխարհ
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը ստուգել է երկրի պատրաստվածությունը հնարավոր արտակարգ իրավիճակի համար՝ ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման ֆոնին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի կայքը։
«Միգել Դիաս-Կանել Բերմուդեսն այցելել է Պլազա դե լա Ռեվոլյուսիոն մունիցիպալիտետում գտնվող Կարմելոյի պաշտպանական գոտի՝ գնահատելու նախապատրաստական աշխատանքները և տարածքային կազմակերպումը արտակարգ իրավիճակների դեպքում: Նախագահն ընդգծել է բնակչության նախապատրաստման, տնտեսական սուբյեկտների գործողությունների համակարգման և տեղական ռեսուրսների օգտագործման կարևորությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Նա նաև նշել է կանոնավոր մարտավարական զորավարժությունների անհրաժեշտությունը, որը «պետք է ներառի խոցելի բնակչության մտահոգությունը և քաղաքացիների ապաստարանների տեղակայման նախնական իմացությունը սահուն տարհանումն ապահովելու համար»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել