Իսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին
Աշխարհ
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում առաջին մարդու մասին, ում կասկածում են Էբոլա վիրուսով վարակվելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Էբոլա վիրուսով հիվանդանալու կասկածանքով անձը գտնվում է մեկուսացման մեջ և բուժում է ստանում խիստ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար սահմանված մասնագիտական արձանագրություններին համապատասխան», - ասվում է հաղորդագրությունում։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի համաճարակը հայտարարեց առողջապահական արտակարգ իրավիճակ։ Չկան հաստատված բուժում կամ պատվաստանյութեր տարածվող Bundibugyo շտամի դեմ: Այս պատճառով՝ պալիատիվ խնամքը, ներառյալ մեկուսացումը, վարակվածների համար հեղուկի փոխարինումը և ցավազրկումը, կենսական նշանակություն ունեն:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել