Արգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը
Աշխարհ
Արգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական պայմանավորվածությունից հետո, որի համաձայն՝ երկրները պայմանավորվել են վերացնել այս ծովային միջանցքով տեղաշարժի բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Տարբեր նավեր, այդ թվում նավթային տանկերներ, արգելափակվել են Պարսից ծոցում փետրվարից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակում գործեցին Իրանի վրա, իսկ իրանական ուժերը հետագայում վերահսկողության տակ առան կարևոր ջրային ճանապարհը։
«Համաշխարհային Kpler հետախուզական ընկերության վերլուծության համաձայն՝ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցով 25 նավ է անցել»,- ասվում է նյութում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ