Վիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունից
Աշխարհ
Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկը ստորագրել է սահմանադրության փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի լիազորությունների ժամկետը։ Այս մասին հայտնել է նախագահական պալատը, փոխանցում է РИА Новости-ն։
Փոփոխությունը ճանաչվել է սահմանադրությանը համապատասխան և չի ազդում ընտրությունների և վարչապետի նշանակման գործընթացի վրա։
Փաստաթուղթը սահմանափակում է կառավարության ղեկավարի լիազորությունները երկու ժամկետով (8 տարի): Այն հետադարձ ուժ ունի, ուստի արգելափակում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի` պաշտոնին վերադառնալու հնարավորությունը։
«Նախագահը, սահմանադրությամբ տրված լիազորությունների համաձայն, ստորագրել է սահմանադրական փոփոխությունը և հրահանգել այն հրապարակել Պաշտոնական տեղեկագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ