ԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր Լեյեն
Աշխարհ
Եվրամիությունը պետք է մտածի Ռուսաստանի հետ բանակցությունների համար մանդատ տրամադրելու մասին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի մասնակցությամբ ԵՄ առաջնորդների փակ հանդիպմանը, փոխանցում է Euronews հեռուստաալիքը։
«Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ ԵՄ-ն պետք է սկսի քննարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների մանդատի հարցը՝ միաժամանակ ընդգծելով, որ դիվանագիտական գործընթացում նախաձեռնությունը պետք է մնա Կիևին»,- ասվում է նյութում։
Ֆոն դեր Լեյենը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գործում են, ինչի մասին, ըստ նրա, վկայում են երկրի տնտեսական մի շարք ցուցանիշները։ Նրա խոսքով, հակամարտության ընթացքը փոխվում է՝ հօգուտ Ուկրաինայի, իսկ ռազմի դաշտում դինամիկայի փոփոխությունը «տպավորիչ» է։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել