Ուկրաինայի նախկին նախագահներն իրենց պահել են նացիստների պես. Մեդվեդև
Աշխարհ
Ուկրաինայի նախկին ղեկավարների կողմից լեհական Սպիտակ արծվի շքանշանից հրաժարվելը նման է նացիստների վարքագծին, ինչի մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կուչմայի, Վիկտոր Յուշչենկոյի և Պյոտր Պորոշենկոյի* քայլին, որոնք հետ են տվել իրենց պարգևները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Սպիտակ արծվի շքանշանից զրկել է Վլադիմիր Զելենսկուն։ Լեհական կողմի նման քայլի պատճառ է դարձել Ուկրաինայում ՈՒԱԲ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ) գործիչների հերոսացման հետ կապված պատմությունը։
Մեդվեդևի ձևակերպմամբ՝ Ուկրաինայի նախկին ղեկավարների հրաժարումը լեհական շքանշաններից իրականում վկայում է այս հարցում նրանց դիրքորոշման ընդունման մասին։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պնդմամբ՝ նրանք դրանով իսկ սատարել են այն անձանց փառաբանմանը, որոնց Վարշավան կապում է լեհերի նկատմամբ գործած հանցագործությունների հետ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել