Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ
Աշխարհ
Իրանական պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Առաջինը տեղի կունենա միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը կլինի քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առավոտյան տեղի կունենան երկկողմ հանդիպումներ Պակիստանի և Կատարի պատվիրակությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ այս գործընթացում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, կկայանան քառակողմ հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ պատվիրակությունների միջև՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Կատարից ու Պակիստանից ժամանած միջնորդների ժամանումը բանակցությունների անցկացման վայր՝ շվեյցարական Բյուրգենշտոկ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ