ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Աշխարհ
Իսրայելական զինուժը Գազայի հատվածում ոչնչացրել է երկու արմատականի, որոնք դրամական փոխանցումներ էին իրականացնում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական ցանցի միջոցով։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երկու ահաբեկչի, որոնք նպաստել են ավելի քան կես միլիարդ շեկելի (շուրջ 170 մլն դոլար) փոխանցմանն այդ ահաբեկչական կազմակերպության ռազմական թևին․․․՝ օգտագործելով տասնյակ սուրհանդակների և արտարժույթի փոխանակման կետերի ցանց Թուրքիայում և Գազայի հատվածում»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ բանակի մամուլի ծառայության տվյալների՝ սպանվածները «գործել են ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող ֆինանսական ցանցի շրջանակներում, որը պատասխանատու է եղել դեպի Գազայի հատված միջոցների փոխանցման համար»։
Իսրայելցի զինվորականների փոխանցմամբ՝ «այդ միջոցներով ՀԱՄԱՍ շարժումը շարունակել է, հատկապես վերջին ամիսներին, աշխատավարձեր վճարել ահաբեկիչներին և ֆինանսավորել ահաբեկչական ակտեր ՑԱԽԱԼ-ի զինծառայողների և Իսրայելի խաղաղ բնակչության դեմ»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել