Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Աշխարհ
Իրանի պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Առաջինը կկայանա միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդն իրենից կներկայացնի քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Առավոտյան տեղի կունենան երկկողմ հանդիպումներ պակիստանյան և կատարական պատվիրակությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ այս գործընթացում։ Ավելի ուշ կկայանան քառակողմ հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Իրանի, ինչպես նաև Կատարի ու Պակիստանի միջնորդների ժամանումը շվեյցարական Բյուրգենշտոկ՝ բանակցությունների անցկացման վայր։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել