Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել
Աշխարհ
Իրանի Սպահան նահանգի դատական համակարգի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում զանգվածային անկարգությունների հետ կապված հարուցվել է 4044 գործ, հաղորդում է Mehr-ը։
Նրա վկայությամբ, 2899 գործով արդեն իսկ ներկայացվել են մեղադրական եզրակացություններ։ Գործերի ընդհանուր թվից 890-ը գրանցվել են նահանգի վարչական կենտրոնում։
Մինչև օրս 1975 գործով կայացվել են վերջնական դատական որոշումներ։
Բացի այդ, ավելի քան 2000 գործով որոշումներ են կայացվել առաջին ատյանի դատարանների, հեղափոխական դատարանների և առաջին կարգի քրեական դատարանների կողմից։
Կախված գործի հանգամանքներից՝ կայացված վճիռները ներառել են արդարացման որոշումներ, դրամական տուգանքներ, մեկ տարուց մինչև 30 տարվա ազատազրկման ժամկետներ, իսկ «մոհարեբե» (պետության դեմ զինված դիմադրություն) մեղադրանքներով գործերով՝ մահապատժի դատավճիռներ։
Կայացված որոշումների մի մասը ներկայումս քննվում է Իրանի Գերագույն դատարանում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել