Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը 

Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները համայն հայության, այդ թվում՝ պատմական հարուստ անցյալ ունեցող Ռումանիոյ հայոց թեմի համար, հանդիսանում են լուրջ խոկման և հոգևոր վերլուծության առարկա։ Այս մասին հայտարարություն է տարածել թեմը։

«Որպես զավակները մի ազգի, որն ունի հազարամյակների պատմություն և հետայսու ևս պիտի շարունակի իր ընթացքը գալիք դարերում, մեզ համար այս ընտրությունները ունեին կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության՝ որպես լիարժեք ինքնիշխան պետության, հետագա հեռանկարի առումով։ Որպես քրիստոնեական հնագույն Եկեղեցու մաս կազմող և նվիրապետական կառուցվածք ունեցող ինստիտուտ՝ Հայոց Սուրբ Եկեղեցու հայացքը ներկա գործընթացներին բխում է բացառապես ավանդական, հոգևոր և ազգային արժեքների պահպանման գերակայությունից՝ զերծ մնալով իրավիճակային քաղաքական շահերից կամ աշխարհաքաղաքական բևեռների միջև երկվությունից։

Ժամանակակից քաղաքագիտական և տեղեկատվական հոսքերը հաճախ են ընկնում պարզունակության թակարդը՝ հայաստանյան իրականության մեջ արմատական արժեքների պահպանությանն ուղղված ցանկացած անհանգստություն կամ մտահոգություն որակելով որպես աշխարհաքաղաքական կողմնորոշում, մասնավորապես՝ «ռուսամետություն»։ Ուղղափառ, Կաթոլիկ և Բողոքական աշխարհի մեր հոգևոր քույրերին և եղբայրներին ցանկանում ենք փոխանցել կարևոր մի մտածում և արձանագրում. Հայ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի մտահոգությունները վերկուսակցական են և ունեն գոյաբանական բնույթ։ Դրանք ուղղված չեն որևէ արտաքին վեկտորի դեմ, այլ միտված են ներսից հայկական քրիստոնեական դիմագծի անաղարտության պաշտպանությանը։

Ընդհանուր եկեղեցաբանական՝ հատկապես ուղղափառ աստվածաբանական և կանոնական ավանդության մեջ հստակ է այն ճշմարտությունը, որ Եկեղեցին և Ազգը գտնվում են անքակտելի հոգևոր միասնության մեջ, և սա տեսանելի է նաև եվրոպական շատ պետությունների օրինակով՝ Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա և այլն։ Հայության պարագային էլ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն հիմնական կռվանը, որ պահպանել է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնությունը, իսկ պետության գոյության պարագային արել է ամեն ինչ՝ հայրենի պետականության զորացման համար:

Այսօր, երբ աշխարհիկացման (սեկուլյարիզացիայի) և համահարթեցնող գլոբալիզացիայի ալիքները փորձում են խարխլել ազգային կառույցները ամբողջ աշխարհում, ավանդական ընտանիքի մոդելը և հոգևոր արմատները, հայ մարդու անհանգստությունը սեփական երկրի ընթացքի վերաբերյալ առավելաբար բնական ինքնապաշտպանական մի արձագանք է։ Դա մտահոգություն է մի ինքնության կորստի համար, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության հիմնասյունը։

Ռումանիոյ հայոց թեմը, հավատարիմ մնալով իր պատմական առաքելությանը և եվրոպական քաղաքակրթական ընտանիքում իր ուրույն տեղին, վերահաստատում է, որ քրիստոնեական հավատքը և ազգային դիմագիծը չեն կարող զոհաբերվել քաղաքական հարմարվողականությանը։ Մենք հեռու ենք քաղաքական կողմնորոշումների պարզունակ պիտակավորումներից. մեր միակ ուղենիշը հայոց պետականության անսասանությունն է և այն հոգևոր ժառանգության պահպանումը, որը կիսում ենք Արևելյան Քրիստոնեական ողջ ընտանիքի հետ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց
Ամենադիտված