Իսրայելի պաշտպանության նախարար. ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարավային Լիբանանում գործող զինվորների համար զինված ուժերին սպառնացող վտանգների վերացման հարցում «սահմանափակումներ չկան», հայտնում է The Times of Israel-ը։
«ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում սպառնալիքների վերացման գործողություններ իրականացնելու հարցում որևէ սահմանափակում չի եղել և չկա», - ասվում է նրա հայտարարության մեջ։
Ըստ Կացի, «Լիբանանում արշավի ընթացքում ՑԱՀԱԼ-ի բոլոր ձեռքբերումները պահպանվում են», իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ անվտանգության գոտում և այնտեղ գործել «Հեզբոլլահ» շարժման դեմ։
«Երեկ հայտարարված հրադադարը ՑԱՀԱԼ-ին թողնում է անվտանգության գոտու բոլոր դիրքերում, որը պաշտպանում է հյուսիսային համայնքները», - նշել է նա՝ հավելելով, որ ՑԱՀԱԼ-ը «չի հեռանա Լիբանանի անվտանգության գոտուց»։
Միևնույն ժամանակ Շվեյցարիայում պետք է սկսվեն ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները, որտեղ կենտրոնական թեմաներից մեկը լինելու են Լիբանանի տարածքում իսրայելական ուժերի մարտական գործողությունները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ