Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
Աշխարհ
Գերմանիայի ՆԳՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայից վտանգավոր հանցագործ հանդիսացող աֆղանցիների արտաքսումն ընդլայնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bild am Sonntag պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հանդիպումն անցել է «տեխնիկական աշխատանքային մակարդակով»։ Մասնավորապես, խոսքը Գերմանիայից Քաբուլ չարթերային չվերթների թվի ավելացման մասին է։ Ապագայում նախատեսվում է ամսական երեք նման թռիչք իրականացնել, մինչդեռ ամբողջ 2026 թվականի ընթացքում հաջողվել է իրականացնել արտաքսման ընդամենը երեք չվերթ։
Ինչպես գրում է թերթը, Գերմանիայի բանտերում կամ ժամանակավոր պահման կենտրոններում այժմ գտնվում է առնվազն հարյուր աֆղանցի, որոնք դատապարտվել են, այդ թվում՝ պետական անվտանգությանն սպառնալու, բռնաբարության կամ թմրավաճառության համար։
«Հանցագործների արտաքսումն Աֆղանստան կիրականացվի կանոնավոր և բարեխղճորեն։ Նա, ով չարաշահում է մեր պաշտպանությունը և այստեղ ծանր հանցագործություններ է կատարում, պետք է հեռանկարներ փնտրի իր հայրենիքում։ Մեր հասարակությունը շահագրգռված է, որպեսզի հանցագործները լքեն երկիրը», - պարբերականին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել