Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին
Հասարակություն
ՆԳ նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերությունները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները:
Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։
ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել