Պայթյուն է եղել Կատարի խոշորագույն արդյունաբերական գոտիներից մեկում․ կան զոհեր ու անհետ կորածներ
Աշխարհ
Կատարի ՆԳՆ-ն հայտնել է, որ պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական Ռաս Լաֆան քաղաքում գտնվող գործարանում, որտեղ կենտրոնացված են երկրի LNG վերամշակման հիմնական օբյեկտները: Դեպքը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, X սոցիալական ցանցում ավելացրել են գերատեսչության մամուլի ծառայությունը։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի, հունիսի 22-ին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
«Ռաս Լաֆանի արդյունաբերական քաղաքի գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի», – հայտնել է նախարարությունը X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Հաղորդվել է, որ Կատարի միջազգային որոնողական-փրկարարական խումբը (Lekkhwiya), քաղաքացիական պաշտպանության խմբերի հետ համագործակցությամբ, որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Մասնագետները ներկայումս որոնում են անհետ կորած 18 մարդու։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել