Եվրոպան խոստովանել է, որ չի կարող պատերազմել առանց Միացյալ Նահանգների
Աշխարհ
Եվրոպան պետք է պատրաստվի այն իրավիճակին, երբ Միացյալ Նահանգները այլևս չի խաղա իր ներկայիս կարևոր դերը ՆԱՏՕ-ի միջոցով կոլեկտիվ պաշտպանության ապահովման գործում, ասվում է «Եվրոպայի պաշտպանությունը և Ռուսաստանի զսպումը. ռեսուրսներ, պատրաստվածություն և վճռականություն» ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական Միության անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի (EUISS) կայքում։
«Վերջնական նպատակը պետք է լինի դաշինք, որտեղ եվրոպացիները կկազմեն համակարգի ողնաշարը, և Միացյալ Նահանգները այլևս չեն լինի անփոխարինելի խարիսխ պետություն», - նշվում է փաստաթղթում։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Եվրոպայի պաշտպանվելու կարողությունը կախված կլինի ոչ այնքան ռազմական ծախսերի ավելացումից, որքան եվրոպական բանակների՝ որպես միասնական ուժ գործելու պատրաստակամությունից, չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի կողմից պաշտպանության ֆինանսավորման ավելացման անվերջ կոչերին։
«Եվրոպայի զսպման կարողությունը կգնահատվի ոչ թե նրանով, թե որքան է այն ծախսում պաշտպանության վրա, այլ նրանով, թե արդյոք նրա զինված ուժերը կարող են իրականում համատեղ գործել ճգնաժամի ժամանակ», - ասվում է զեկույցում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել