Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
Աշխարհ
Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե նրա ազգային ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ լինի Ինդոս գետի ջրամատակարարման համաձայնագիրը չպահպանելու պատճառով, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
«Հենց որ մենք ազգային անվտանգության սպառնալիքի առաջ կանգնենք, և ջրային ռեսուրսները դրա մի մասն են կազմում, մենք կպատերազմենք Հնդկաստանի հետ։ Անկասկած», - ARY News-ին տված հարցազրույցում ասել է Ասիֆը։
Իսլամաբադը կքննարկի ռազմական գործողությունների հարցը, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը «շարժվում է տագնապալի արագությամբ՝ խաթարելով Պակիստանի ջրամատակարարումը՝ ջուրն օգտագործելով որպես զենք», - հավելել է պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Չանդրա Պրակաշ Պատիլը հայտարարել էր, որ Պակիստանը կարող է ամբողջությամբ կտրվել Ինդոս գետի ջրերից մինչև 2028 թվականի հունիսը, եթե չդադարի աջակցել միջսահմանային ահաբեկչությանը։
Պակիստանը բախվում է ջրի սուր պակասի՝ Հնդկաստանի կողմից երկկողմ Ինդոսի ջրային պայմանագրի կասեցման պատճառով, որը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլին Ջամմու և Քաշմիրում Պահալգամի ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել