ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական խումբը
Աշխարհ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու ԱՄՆ-Իրան հուշագրի իրականացման վերաբերյալ փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ բանակցողների խումբը, հաղորդում է ISNA-ն։
Նրա խոսքով՝ բանակցությունների այս փուլը կսկսվի հունիսի 22-ին, որին կմասնակցեն նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին արդեն մեկնել են Շվեյցարիայից։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել