Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Հասարակություն
Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գրում է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վիճարկելով ԿԸՀ հունիսի 17-ի որոշումը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին։
Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և ԿԸՀ-ից որպես ապացույց պահանջել N 262-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Դատարանը որպես երրորդ անձ է ներգրավել ՀՀ գլխավոր դատախազությանը։
Դատական նիստը նշանակվել է հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել