Սթարմերի գլխավոր մրցակիցը հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու մասին
Աշխարհ
Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Լեյբորիստական կուսակցությունի ղեկավարի պաշտոնում՝ վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականի հայտարարությունից հետո։
Բերնհեմը նշել է, որ Սթարմերը կարևոր ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում և շնորհակալություն է հայտնել նրան առաջնորդության համար։ Նրա խոսքով՝ այժմ սկսվում է անցումային փուլ, որը պետք է իրականացվի կազմակերպված և պատասխանատու ձևով։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը հայտնել է, որ աջակցում է Բերնհեմի թեկնածությանը՝ չնայած նախկինում ինքն էլ դիտարկում էր մասնակցությունը ընտրություններին։
Ավելի վաղ Սթարմերը հայտարարել էր վարչապետի պաշտոնից հեռանալու մասին և հայտնել, որ դիմել է կուսակցության ազգային գործադիր կոմիտեին՝ նոր առաջնորդի ընտրության ժամկետները սահմանելու համար։ Ըստ հրապարակված տեղեկության՝ գործընթացը նախատեսվում է սկսել հուլիսի 9-ից։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել